National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.05.2021
Առաջնորդության ակումբի կանայք խորհրդարանում
1 / 19

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը մայիսի 7-ին հանդիպեց «Սոսե» կանանց հիմնահարցեր հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Վայոց ձորում գործող Առաջնորդության ակումբի կանանց հետ:

ՀԿ ներկայացուցիչ Լիանա Սահակյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը գործում է Գորիսում՝ համագործակցելով նաեւ այլ մարզերի հասարակական կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը համայնքներում իրականացրել է մի շարք ծրագրեր՝ փորձելով առանցքային դարձնել կանանց դերակատարությունը հասարակական- քաղաքական կյանքում:

Հերիքնազ Տիգրանյանը, ողջունելով ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող հյուրերին, կարեւորեց կանանց դերը  համայնքային կառավարման գործընթացներում, ներկայացրեց խորհրդարանի գործունեությունը, օրենքների ստեղծման գործընթացը:

Պատգամավորը պատասխանեց նաեւ հարցերին, որոնք վերաբերում էին համայնքային ծառայողների սոցիալական երաշխիքներին, Վայոց Ձորում հանքերի գործունեությանը, միջհամայնքային տրանսպորտի բացակայությանը, գրադարանների փակմանը:

Հյուրերն այցելեցին խորհրդարանի գրադարան, թանգարան, ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին, հուշանվերներին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am